- 10 Սեպտեմբերի, 2020
- Մամուլը մեր մասին

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի կարծիքով, Արսեն Ջուլֆալակյանը մանդատից հրաժարվեց, քանի որ խորհրդարանն իր տեղում չէ։
«Եթե պատգամավորը տարակարծիք է նախարարի հետ, ապա այդ տարակարծությունը պետք է վերածվի նիստերի դահլիճում դեբատի: Դա նորմալ է, դա սահմանադրական է, դա ժողովրդավարական է:
Բայց ե՞րբ եք հիշում դեպք, որ «Իմ քայլի» պատգամավորը հրապարակավ քննադատի նախարարի: Ես չեմ հիշում: Տպավորություն է, որ «Իմ քայլում» կուսակցական դիսցիպլինան սահմանադրությունից ու ժողովրդավարությունից վեր է:
Սա աննորմալ երևույթ է, որի մեղավորը, բնականաբար, Ջուլֆալակյանը չէ:
Եվ հիշեք. եթե դեբատը խորհրդարանում չէ, ապա այն փողոցում է: Ձեր ներկուսակցական բանավեճերը ձեզ պահեք»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։
Դանիել Իոաննիսյանի գրառումը վերահրապարակել են Panorama.am և ArmenianReport կայքերը։