- 26 Հունվարի, 2017
- Մամուլը մեր մասին
Բելառուսում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը Մինսկի քաղաքային դատարանը կքննի արդեն վաղը՝ հունվարի 26-ին: Լապշինի շահերը կներկայացնեն ռուսաստանցի և իսրայելցի փաստաբանները: Եթե դատարանը չբավարարի Լապշինի բողոքը, ապա վերջինս կարող է դիմել Բելառուսի գերագույն դատարան:
Այս մասին առավել մանրամասն զրուցելու համար « Ա1+»-ը հրավիրել է Միջազգային հարաբերությունների փորձագետ Աննա Փամբուխչյանին:
Այսօր հնչած հետևյալ տեսակետի հետ, թե Մինսկի՝ Լապշինին Բաքու արտահանձնելու որոշումը ցույց է տալիս, որ Բելառուսի համար Ադրբեջանի հետ համագործակցությունը ավելի կարևոր է, քան իր միջազգային հեղինակությունը, համաձայն է նաև Աննա Փամբուխչյանը:
«Բելառուսը միշտ ընտրում է Ադրբեջանը», -ասում էնա:
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում