Կայացավ սեմինար-քննարկում «Արտաքին քաղաքականություն և լուսաբանում. ԵՄ-Հայաստան, ԵԽ-Հայաստան հարաբերությունները» խորագրով

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» սեպտեմբերի 26-27-ին, Ծաղկաձորում կազմակերպել է 2-օրյա սեմինար-քննարկում լրագրողների համար «Արտաքին քաղաքականություն և լուսաբանում. ԵՄ-Հայաստան, ԵԽ-Հայաստան հարաբերությունները» խորագրով։

Միջոցառմանը զեկույցով հանդես են եկել «Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ նախագահ, Արևելյան գործընկերության ՔՀՖ ազգային պլատֆորմի համակարգող Լուսինե Հակոբյանը, ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ինչպես նաև ԱԳՆ Եվրոպայի վարչության Եվրոպայի խորհրդի բաժնի վարիչ Նարինե Նիկոլյանը և ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը։

Ցավոք, սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով միջոցառումն ընդհատվել է, ինչի հետևանքով չեղարկվել են միջոցառման երկրորդ մասում նախատեսված ելույթներն ու քննարկումները։

 

Առնչվող