2018 թ. Մարուքյանն ասում էր՝ շանս կա ազատվելու ռեյտինգային համակարգից, հիմա ի՞նչ է փոխվել. Դանիել Իոաննիսյան

«Մեր մոտեցումն այն է, որ իշխանությունը պետք է քաղաքական կամք գտնի Ընտրական օրենսգրքի փոփոխություններ իրականացնելու համար: Այս ընտրությունները փոփոխված Ընտրական օրենսգրքով իրականացնելը միակ ճանապարհն է, որը կարող է լուծել քաղաքական ճգնաժամը, որովհետև քաղաքական ճգնաժամի համար մեզ պետք է քաղաքական ընտրապայքարի տրամաբանության մեջ ընտրություններ»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը:

«Եթե ընտրությունները լինեն կրիմինալ, օլիգարխիկ, ֆինանսատնտեսական կամ այլ ռեսուրսների տրամաբանության մեջ, ապա դրանք քաղաքական չեն լինի ու քաղաքական ճգնաժամի լուծում չեն լինի: Ինչ վերաբերվում է ԼՀԿ-ի դիրքորոշմանը, ապա այդ դիրքորոշումը մի փոքր անհասկանալի է, քանի որ իրապես տարամիտում է 2018 թվականից իրենց դիրքորոշմանը: 2018 թվականի նոյեմբերին Էդմոն Մարուքյանը մեծ վստահությամբ պնդում էր, որ ժամկետները խնդիր չեն և պետք է Ընտրական օրենսգրքի փոփոխություն լինեն: Հիմա ակնհայտ հակասում են Մարուքյանի խոսքերը, թող բացատրեն՝ ի՞նչն է փոխվել»,-նշեց Իոաննիսյանը: Նրա խոսքով՝ ժամկետների հետ կապված խնդիր չկա, և Վենետիկի հանձնաժողովի հայտարարությունը ողջունել է և Հայաստանում արդեն վաղուց կանխատեսելի սցենար է, որ Ընտրական օրենսգիրքը փոփոխվելու է։

Մանրամասները՝ տեսանյութում:

Առնչվող