Կայացավ «Ընտրական բարեփոխումների ամբողջական ընդունման անհրաժեշտությունը» թեմայով քննարկումը

Ապրիլի 17-ին «Էլիտ Պլազա» բիզնես-կենտրոնում տեղի ունեցավ «Իրազեկ քաղաքացիների միավորման» կազմակերպած հանրային քննարկումը՝ «Ընտրական բարեփոխումների ամբողջական ընդունման անհրաժեշտությունը» թեմայով:

Քննարկմանը մասնակցում էին ԱԺ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների, ինչպես նաև արտախորհրդարանական «Հանուն հանրապետության», «Արդար Հայաստան», «Ինքնիշխան Հայաստան», «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցությունների, Հայ կառուցողական կուսակցության, Պահպանողական կուսակցության, Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության և Ազգային ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչները։

Մասնակիցների մեծ մասն ընդգծեց Վենտինիկի հանձնաժողով փորձագիտական կարծիք ստանալու համար ուղարկված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ամբողջական փաթեթի ընդունման անհրաժեշտությունը՝ ընտրություններում ոչ թե ռեսուրսների, այլ քաղաքական, ծրագրային պայքար ծավալելու համար:

Քննարկման որոշ մասնակիցներ խնդրահարույց համարեցին շաբաթներ առաջ ընտրական օրենսգրքի փոփոխություններով ռեյտինգայից պարզ համամասնական ընտրակարգին անցումը: Նրանց կարծիքով՝ այդ կերպ հաշվի չի առնվել թեկնածուների օգտին քվեարկելով կուսակցության ցուցակների վերջնական ձևավորմանը մարդկանց մասնակցելու իրավունքը։

Քաղաքական ուժերի ներկայացուցիչները նաև ներկայացրեցին իրենց դիտարկումները՝ արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիներին ընտրելու հնարավորություն ընձեռելու, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության, ընտրական գործընթացի և այլ հարցերի վերաբերյալ:

Առնչվող