Տեղի ունեցավ ճանաչողական այց ոստիկանության ակադեմիա՝ ՇՊՀ ուսանողների համար

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» մայիսի 12-ին Շիրակի պետական համալսարանի ուսանողների համար կազմակերպել է ուսումնական այց ՀՀ ոստիկանության ակադեմիա: Այցն իրականացվել է ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ երիտասարդության լայն շերտերին պատշաճ իրազեկում ապահովելու շրջանակում:

Այցի ժամանակ ՇՊՀ ուսանողները ծանոթացել են, թե ինչպես են սովորողներն անցնում հրաձգային, էքստրեմալ, ավտովարման և տակտիկական պատրաստություն: Խմբին ուղեկցել է կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, փոխգնդապետ Միսակ Մարկոսյանը, որը ուսանողներին ներկայացրել է բարեփոխումների շրջանակում ակադեմիայի աշխատանքները: Ուսանողները նաև շփվել են սովորողների և դասախոսների հետ, ստացել իրենց հուզող հարցերի պատասխանները:

Առնչվող