- 22 Մարտի, 2021
- Մամուլը մեր մասին
Factor TV-ի հարցազրույցը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ:
– Պարո՛ն Իոաննիսյան, արդյո՞ք միանշանակ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցնելու են նոր Ընտրական օրենսգրքով և մի կողմ է դրվելու հին, այդքան քննադատված օրենսգիրքը։
– Ինձ թվում է՝ այս ընտրությունների հետ կապված դժվար է որևէ բան ասել, որ միարժեք է։ Ո՛չ, ցավոք՝ դա միարժեք չէ։ Կուզենայի, որ դա միարժեք լիներ։ Շատ սուբյեկտներ բավականին խոչընդոտում են Ընտրական օրենսգրքի փոփոխություններին։ Մասնավորապես, դրանց դեմ է արտահայտվում «Լուսավոր Հայաստանը»։ Իրենք փորձում են ասել, որ դեմ են բովանդակությանը, բայց իրենք առհասարակ են դեմ։ Այսինքն՝ Հանրայինի եթերում Էդմոն Մարուքյանը հստակ ասել է՝ եթե նույնիսկ իրենց առաջարկներն ընդունվեն, իրենք դեմ են քվեարկելու օրենսգրքին։ Նույնը նաև Էդմոն Մարուքյանն ինձ է ասել։ Ես հստակ ասում եմ՝ որպես քաղհասարակության ներկայացուցիչ, և որ աշխատում եմ օրենսգրքի վրա՝ ես պատրաստ եմ ԼՀԿ-ի որոշ առաջարկների հետ համաձայնվել և նաև իշխանություններին, «Իմ քայլին» համոզել, որ իրենք էլ դրան համաձայնվեն, եթե իմանամ՝ դրանով կոնսենսուս կլինի։ ԼՀԿ-ն ասում է՝ ոչ։ Իրենք ասել են հստակ․ անկախ բովանդակությունից՝ կողմ չեն քվեարկելու ԸՕ-ի փոփոխություններին։
Մանրամասները՝ տեսանյութում: