- 18 Հունիսի, 2021
- Հաղորդագրություններ

Այսօր՝ հունիսի 18-ին, ժամը 19:00-ից Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկել էր «Հայաստան» դաշինքի նախընտրական ամփոփիչ հանրահավաքը:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:00-ի դրությամբ Հանրապետության հրապարակում է գտնվել շուրջ 30, 200 մարդ։ Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։
Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։
Թե ինչպես ստուգել մեր իրականացրած հավաքի իսկությունը՝ մանրամասն կարող եք տեղեկանալ այստեղ: