- 30 Ապրիլի, 2019
- Հաղորդագրություններ

Ապրիլի 26-28-ը Ծաղկաձորում կայացավ «Իրազեկ քաղաքացիների միավորման» կազմակերպած «Արտաքին քաղաքականությունը և լուսաբանում․ ԵԱՏՄ տնտեսական մարտահրավերները» խորագրով սեմինարը՝ լրագրողների համար։ Միջոցառման ընթացքում զեկույցներով հանդես եկան Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, Դանիել Իոաննիսյանը, տնտեսագետներ Թաթուլ Մանասերյանը և Վահագն Խաչատուրյանը, ինչպես նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Մատնանշվեցին ԵԱՏՄ անդամակցությունից հետո Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և քննարկվեցին դրանք հաղթահարելու ուղիները։
Հատուկ անդրադարձ եղավ 2020 թվականից մի շարք ներկրվող ապրանքատեսակների համար բարձրացվող մաքսատուրքերի խնդրին։ Միջոցառման մասնակիցները հնարավորություն ստացան ԵԱՏՄ վերաբերյալ իրենց հուզող հարցերն ուղղել ոլորտի մասնագետներին և պատասխանատուներին։