ԻՔՄ-ն միացել է COVID-19-ի հանրային հաղորդակցությանն ուղղված փոխըմբռնման հուշագրին

«Իրազեկ քաղաքացիների միավորման» «Փաստերի ստուգման հարթակը» Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) կողմից իրականացվող «COVID-19-ի շուրջ ապատեղեկատվությանը հակազդելու ծրագրի» շրջանակներում նպաստելու է համավարակի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ու առավել ինտենսիվ է դարձնելու համավարակի շուրջ տարածվող ապատեղեկատվությունների դեմ պայքարը:

Համապատասխան հուշագիրը ստորագրվել է օգոստոսի 25-ին՝ ՀՀ առողջապահության նախարարության և վերոնշյալ ծրագրի բաղկացուցիչներն իրականացնող գործընկերների` «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի, «Սիվիլիթաս» հիմնադրամի, Հանրային լրագրություն ակումբի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և «Իրազեկ քաղաքացիների միավորման» միջև:

Այս ծրագրի մեկնարկը հատկապես կարևոր է Հայաստանում COVID-19-ի հիվանդացության ցուցանիշների աճի համատեքստում և ավելի ակտիվ է իրագործվելու պատվաստումային գործընթացի վերաբերյալ հավաստի տեղեկատվություններ տարածելու ուղղությամբ:

Առնչվող