- 31 Օգոստոսի, 2021
- Մամուլը մեր մասին
ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և Հանրային հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է հանդիպում հայաստանյան լրատվամիջոցների ղեկավարների, ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների, լրագրողական կազմակերպությունների և ԱԺ ղեկավարության մասնակցությամբ ՝ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակման և կարգի վերաբերյալ:
«Այն իրադարձությունները, որոնց ականատեսը եղանք վերջին մեկ ամսվա ընթացքում ԱԺ-ում, այդ թվում նաև լրագրողների դեմ կիրառված բռնությունները, աննախադեպ են և անընդունելի», – այս մասին նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Նրա խոսքով՝ նման բան Հայաստանում չպետք է լինի, նման բան չի կարող լինել ոչ միայն ժողովրդավարական, այլ նաև կիսաժողովրդավարական երկրում:
Ինչ վերաբերում է լրագրողների գործունությունը ԱԺ-ում սահմանափակող իրավական ակտին, Իոաննիսյանը կարծիք հայտնեց, որ դա հակասում է Սամանադրության 51-րդ և 42-րդ հոդվածներին, որոնք վերաբերում են տեղեկատություն ստանալու ազատությանը և մամուլի ազատությանը:
«Այդ սահմանափակումը տրված չէ օրենքով, հետևապես իրավաչափ չէ: Մենք վաղը հայցադիմում ենք ներկայացնելու վարչական դատարան, որով վիճարկելու ենք լրագրողների գործունեության սահմանափակումների առնվազն մի մասը», – նշեց Իոաննիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: