Կայացավ «Հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքը Հայաստանում» խորագրով սեմինար-քննարկումը

Սեպտեմբերի 4-5֊ը Ծաղկաձորում տեղի ունեցավ «Իրազեկ քաղաքացիների միավորման» կազմակերպած «Հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքը Հայաստանում» խորագրով սեմինար-քննարկումը՝ նախատեսված լրագրողների համար:

Մասնակիցների համար զեկույցներով հանդես եկան ոլորտի պատասխանատու պաշտոնյաները և մասնագիտացված փորձագետները, մասնավորապես՝ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հանրային կառավարման գծով խորհրդատու Արմեն Խուդավերդյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Միջոցառմանը ներկայացվեցին հակակոռուպցիոն ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու դրանց ընթացքը, նոր ստեղծված և ստեղծվելիք հակակոռուպցիոն մարմինների վերաբերյալ մանրամասները, իսկ լրագրողները հնարավորություն ստացան ուղղել իրենց հետաքրքրող հարցերը ոլորտի անմիջական պատասխանատուներին:

Բացի սա, միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում նաև ոստիկանության նոր պարեկային ծառայության աշխատակիցների հետ, որոնք, իրենց հերթին, ներկայացրեցին ծառայության առաջին ամիսների ընթացքն ու պատասխանեցին մասնակիցներին հուզող հարցերին:

Առնչվող