- 19 Նոյեմբերի, 2021
- Հաղորդագրություններ

Նոյեմբերի 15-ին Կապանում տեղի ունեցավ հանրային քննարկում ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի ուսանողների մասնակցությամբ:
Միջոցառումը կազմակերպել էր «Իրազեկ քաղաքացիների միավորումը»՝ Freedom House կազմակերպության աջակցությամբ:
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան և ուսանողներին հետաքրքրող հարցերին պատասխանեցին Արդարադատության նախարարության խորհրդական Ամալյա Հովսեփյանը, ԻՔՄ ծրագրերի համակարգող, ոստիկանական բարեփոխումների համակարգող խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը: Հանրային քննարկմանը ներկա էին նաև Պարեկային ծառայության պարեկներ:
Նշենք, որ այս քննարկումը մեկն է միջոցառումների այն շարքից, որի նպատակն է իրազեկել և մասնակից դարձնել ուսանողներին երկրում ընթացող կարևորագույն բարեփոխումներին: