Կայացավ երկօրյա թրեյնինգ «Ապատեղեկատվություն ու բարեփոխումներ» խորագրով

Նոյեմբերի 19-21-ին Աղվերանում տեղի ունեցավ «Ապատեղեկատվություն ու բարեփոխումներ» խորագրով թրեյնինգ հայկական թվային մեդիադաշտի մի շարք ազդեցիկ ներկայացուցիչների (digital influencers) համար:

Դասընթացը, որը Freedom House կազմակերպության աջակցությամբ կազմակերպել էր «Իրազեկ քաղաքացիների միավորումը», վարում էին մեդիափորձագետներ Սամվել Մարտիրոսյանն ու Արթուր Պապյանը, «Փաստերի ստուգման հարթակի» (FIP.am) լրագրողներ Սևադա Ղազարյանն ու Անի Ավետիսյանը:

Թրեյնինգի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին փաստերի ստուգման, համացանցում կեղծ լուրերի ու օգտահաշիվների բացահայտման մի շարք գործիքներ, ինչպես նաև անցկացվեցին գործնական պարապմունքներ: Բացի դա, մասնակիցներին ներկայացվեցին մանրամասներ երկրում տարբեր ոլորտներում տեղի ունեցող բարեփոխումների և դրանց շուրծ ծավալվող մանիպուլյացիաների վերաբերյալ:

Միջոցառման ձևաչափն ու մթնոլորտը հնարավորություն տվեցին սոցիալական տարբեր հարթակներում ազդեցիկություն և հետևորդների հոծ բազմություն ունեցող անձանց փոխանակվել փորձառությամբ և հաստատել օգտակար կապեր, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

 

Առնչվող