- 5 Դեկտեմբերի, 2021
- Հաղորդագրություններ
«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը 2021 թ. դեկտեմբերի 5-ի առավոտյան 7:00-ից սկսած դիտարկում է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզի 36 համայնքներում համամասնական ընտրակարգով անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը վաղը՝ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 14:30-ին, Մեդիա կենտրոնում (Երևան, Սարյան 12) կամփոփի դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների երկարաժամկետ և կարճաժամկետ դիտարկման արդյունքները։
Քվեարկության օրվա ընթացիկ տեղեկությունները հասանելի են այստեղ և այստեղ։
Ասուլիսի բանախոսներն են «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը և Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը (առցանց):
«Ընտրություններ բոլորի համար 2021 – տեղական դիտորդություն և քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիտորդություն է իրականացնում հետևյալ անդամ և գործընկեր կառույցների հետ․
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ
«Կանանց իրավունքների տուն» ՀԿ
«Գյումրու ռեստարտ նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ