Կայացավ ընտրական բարեփոխումների վերաբերյալ առցանց քննարկում՝ ԳՊՀ ուսանողների մասնակցությամբ

Մարտի 28-ին տեղի է ունեցել ընտրական բարեփոխումների վերաբերյալ առցանց քննարկում՝ Գավառի պետական համալսարանի ուսանողների մասնակցությամբ:

Միջոցառումը Freedom House կազմակերպության հետ համագործակցությամբ կազմակերպել էր «Իրազեկ քաղաքացիների միավորումը»:

Ուսանողների համար զեկույցներով են հանդես եկել ՀՀ ԱԺ պատգամավոր, Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի համակարգող Համազասպ Դանիելյանը և աշխատանքային խմբի խորհրդատու, ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Քննարկմանը ուսանողներին են ներկայացվել Ընտրական օրենսգրքի այն բարեփոխումները, որոնք արդեն իսկ կիրառվելու են սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, ոլորտի մարտահրավերներն ու զարգացման առաջնահերթությունները:

Առնչվող