Սահմանադրության հետ կապված ցանկացած առաջարկ պետք է բաց քննարկվի․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման ընթացքում կարծիք հայտնեց, որ ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ առկա է համընդհանուր կոնսենսուս։ Սակայն այդ անհրաժեշտության պատճառաբանումը տարբեր մարդկանց մոտ տարբեր է․ 2015թ. սահմանադրական հանրաքվեի կեղծված լինելը, այս սահմանադրությամբ վեթինգ անցկացնելու, իշխանության տարանջատման անհնարինությունը և այլն։

Իոաննիսյանը սա համարում է աշխատանքների վերսկսում, քանի որ 2020թ. գարնանը արդեն այդպիսի խումբ ձևավորվել էր։ Կառավարությունը, ի զարմանս քաղհասարակության ներկայացուցիչների, հենց առաջին փուլում համաձայնվեց, որ օրակարգը որոշողը լինելու են հենց աշխատանքային խմբի անդամները, և այն լիովին բաց է լինելու հանրության առաջարկների համար։

Առնչվող