Կայացավ հանդիպում-քննարկում ապագա պարեկային ծառայողների և ոստիկանության բարեփոխումների պատասխանատուների հետ

Փետրվարի 17-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Լոռիի և Շիրակի մարզերի ապագա պարեկային ծառայողների և Հայաստանում ոստիկանության բարեփոխումների պատասխանատուների հետ:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանը, ինչպես նաև կրթահամալիրի սովորողները, որոնք մոտ ապագայում ծառայության են անցնելու Լոռիի, Շիրակի մարզերում որպես պարեկային ծառայողներ կամ համալրելու են Երևանի պարեկային ծառայողների շարքերը;

Հանդիպման ընթացքում ապագա պարեկային ծառայողները հնարավորություն են ունեցել ուղղել իրենց հարցերը պատասխանատու անձանց և քննարկել մանրամասներ՝ կապված Պարեկային ծառայության և ոստիկանության բարեփոխումների հետ:

Առնչվող