- 25 Փետրվարի, 2022
- Հաղորդագրություններ
Փետրվարի 24-ին տեղի ունեցավ Պարեկային ծառայության՝ Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերում ներդրման վերաբերյալ քննարկում:
Քննարկմանը, որը կազմակերպել էր Արդարադատության նախարարությունը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» աջակցությամբ, ներկա էին վերոնշյալ մարզերի մարզպետներ ու փոխմարզպետներ, ոստիկանության, Արդարադատության նախարարության, Պարեկային ծառայության ներկայացուցիչներ:
Բացի դա, քննարկմանը մասնակցում էր նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին:
Քննարկվեցին մարզերում Պարեկային ծառայության ներդրման հետ կապված հարցերը և ոստիկանության բարեփոխումների ընթացքը, ինչպես նաև մարզերում թեմայի վերաբերյալ իրազեկման մեթոդաբանությունը: