Փաստեր ստուգող լրագրողները շատ անելիք ունեն այս օրերին․ Սևադա Ղազարյան

Պատերազմի ժամանակ ապատեղակատվության ալիքներն անընդհատ են և ռուս-ուկրանական պատերազմը այդ տեսակետից բացառություն չէ։

«Փաստերի ստուգման հարթակի» լրագրող Սևադա Ղազարյանն ասում է, որ Հայաստանն իր օրինակով 2020թ․-ին տեսել է, թե ինչ է կատարվում մեդիադաշտում պատերազմի ժամանակ և «փաստեր ստուգող լրագրողները շատ անելիք ունեն այս օրերին»։

«Մեր խնդիրրը հայալեզու մեդիա սպառողին ցույց տալն է, թե որտեղ է մանիպուլյացիան, որտեղ են կեղծում։ Կապ չունի որ կողմն է կեղծում՝ ռուսական թե ուկրաինական»,- ասում է փաստեր ստուգող լրագրողը։

Սևադան պատմում է, որ իրենք ավելի շատ ուշադրություն են դարձնում տեղեկատվական ռուսալեզու աղբյուրներին, քանի որ պատերազմի մասին տեղեկությունները Հայաստան են հասնում հենց ռուսերենով կամ ռուսերենից թարգմանությամբ։

Առնչվող