- 21 Ապրիլի, 2022
- Հաղորդագրություններ
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» ապրիլի 20-ին Վանաձոր քաղաքի ուսանողների համար ճանաչողական այց էր կազմակերպել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:
Այցի ընթացքում ուսանողները հնարավորություն ստացան շրջայց կատարել ԿԿՀ-ի աշխատասենյակներով ու ծանոթանալ կառույցի տարբեր ստորաբաժանումների առօրյա աշխատանքին:
Այցի ընթացքում ուսանողների համար դասախոսությամբ հանդես եկավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հանրային, կրթական իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Սասուն Համբարձումյանը, որն ուսանողներին ներկայացրեց ԿԿՀ-ի հիմնական գործառույթները ու պարտականությունները: Դասախոսությունը ավարտվեց հարցուպատասխանով:
Միջոցառումն իրականացվել է Freedom House կազմակերպության աջակցությամբ: