ԻՔՄ հաղորդագրությունը Էդգար Ղազարյանի՝ օգոստոսի 23-ի հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ

Այսօր՝ օգոստոսի 23-ին, ընդդիմադիր գործիչ, Վայոց Ձորի նախկին մարզպետ, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ժամը 17:00-ից Հանրապետության հրապարակում հրավիրել էր հանրահավաք:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19։17-ի դրությամբ Հանրապետության հրապարակի՝ հանրահավաքի իրականացման հատվածում գտնվել է շուրջ 2450 մարդ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Առնչվող