- 30 Նոյեմբերի, 2022
- Մամուլը մեր մասին
Ընթանում է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստը․ քննարկվում է կառավարման ձևի ընտրություն հարցը:
«Մեկուկես տարի առաջ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ խոսվում էր «մուրճի» ու «պողպատե մանդատի» մասին, և դա բավականին պոպուլյար էր։ Բայց քանի որ զսպումների ու հակակշիռների նորմալ մեխանիզմներ չկան, այդ պողպատե մանդատը բերեց նրան, որ Մնացական Մարտիրոսյանը, ով 20 տարի խայտառակել է դատական համակարգը, դարձավ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր։
Դրա արդյունքում մենք ունենալու ենք դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության անկում, առհասարակ ունենալու ենք պետության նկատմամբ վստահության անկում՝ դրանից բխող հետևանքներով»,- նշեց Իազեկ քաղքացիների միավորում ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը։
Նրա դիտարկմամբ՝ շատ ավելի կարևոր է փոխզսպման մեխանիզմների առկայությունը, քան կառավարման ձևը։
Մանրամասները՝ տեսանյութում։