Կայացավ «Արտաքին քաղաքականություն և լուսաբանում» 14-րդ սեմինար-քննարկումը` խաղաղության գործընթացի խոչընդոտների և տարածաշրջանում փոփոխությունների վերաբերյալ

Հունվարի 14-ին և 15-ին Աղվերանում կայացավ «Իրազեկ քաղաքացիների միավորման»` «Արտաքին քաղաքականություն և լուսաբանում» շարքի 14-րդ սեմինար-քննարկումը: Միջոցառման հիմնական թեմատիկ ուղղությունը Լաչինի միջանցքի բացումն ու խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցություններն էին։

Բաց մրցույթով ընտրված շուրջ 27 լրագրողների և կարծիքի առաջատարների համար բանախոսությամբ հանդես եկան ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտո

րինը, Արտաքին գործերի փոխնախարար Վահե Գևորգյանը, այնուհետև Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը և Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ պաշտոնյաների հետ քննարկումները եղել են փակ («Chatham House» կամ «off-the-record») ձևաչափով, քանի որ միջոցառման նպատակը զուտ լրագրողների մասնագիտական հմտությունների զարգացումն է և ոչ մամուլի ասուլիս կազմակերպելը:

Բանախոսները մասնակիցներին ներկայացրին միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակը, դրա բացման շուրջ բանակցությունները, խաղաղության հաստատման գործընթացում զարգացումները, միջազգային ատյաններում ՀՀ կողմից և ՀՀ դեմ հարուցված հայցերի քննության որոշ մանրամասնություններ, պատասխանեցին մասնակիցների հարցերին:

Առնչվող