Կայացավ «Հակակոռուպցիոն բարեփոխումները ՀՀ-ում» խորագրով սեմինար-քննարկումը

Ապրիլի 15-ին և 16-ին Ծաղկաձորում կայացավ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ կողմից կազմակերպված՝ հակակոռուպցիոն բարեփոխումներին նվիրված սեմինար-քննարկումը:

Բաց մրցույթով ընտրված լրագրողների և կարծիքի առաջատարների համար բանախոսությամբ հանդես եկան Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Բանախոսները մասնակիցներին ներկայացրին հակակոռուպցիոն բլոկի բարեփոխումների հետ կապված՝ իրականացված և դեռևս ընթացիկ փուլում գտնվող բարեփոխումները, դրանց իրականացման փուլում առաջացած դժվարությունները, ինչպես նաև հակակոռուպցիոն նոր ռազմավարության մշակման ընթացքը։

Ծրագիրն իրականացվում է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության աջակցությամբ։

Առնչվող