Կայացավ «Արտաքին քաղաքականություն և լուսաբանում․ բանակցությունների հեռանկարները» սեմինար-քննարկումը

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հուլիսի 1-ին և 2-ին իրականացրեց հերթական՝ 15-րդ սեմինար-քննարկումը արտաքին քաղաքականության և լուսաբանման վերաբերյալ:

Այս անգամ սեմինար-քննարկումը նվիրված էր արտաքին քաղաքական իրադրությանը, մասնավորապես՝ բանակցությունների հեռանկարներին։

Թրեյնինգին մասնակցող լրագրողներն ընտրվել էին մրցույթով, մասնակցում էին նաև հանրային կարծիքի ձևավորման վրա ազդեցություն ունեցող անձինք։

Միջոցառման ընթացքում ելույթներ ունեցան և բոլոր հուզող հարցերին պատասխանեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Ն.Գ. Անդրեա Վիկտորինը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» ՀԿ Նախագահ, քաղաքագետ Արեգ Քոչինյանը։

Առնչվող