ԻՔՄ հաղորդագրությունը ընդդիմության՝ սեպտեմբերի 24-ի հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Երևանի Հանրապետության հրապարակում ժամը 18:00-ից ընդդիմությունը հրավիրել էր հանրահավաք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 18:38-ի դրությամբ Հանրապետության հրապարակում գտնվել է շուրջ 6300 մարդ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Հանրահավաքի՝ դրոնով արված տեսանյութը՝ այստեղ։

Առնչվող