Կայացավ «Արտաքին քաղաքականություն և լուսաբանում․ խաղաղության գործընթացը և արդի մարտահրավերներն ու հնարավորությունները» սեմինար-քննարկումը

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» նոյեմբերի 4-ին և 5-ին իրականացրեց թրեյնինգ՝ նվիրված արտաքին քաղաքական իրադրությանը, մասնավորապես՝ խաղաղության հաստատման հեռանկարներին ու մարտահրավերներին։ Թրեյնինգին մասնակցող լրագրողներն ընտրվել էին մրցույթով, մասնակցում էին նաև հանրային կարծիքի ձևավորման վրա ազդեցություն ունեցող անձինք։

Միջոցառման ընթացքում ելույթներ ունեցան և բոլոր հուզող հարցերին պատասխանեցին ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանը, «ԱՆԻ» կենտրոնի փորձագետ Թաթուլ Հակոբյանը, «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» ՀԿ նախագահ Արեգ Քոչինյանը, ինչպես նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Առնչվող