Ճանաչողական այց Երևանի պետական համալսարանի ուսանողների համար

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» նոյեմբերի 8-ին կազմակերպեց Երևանի պետական համալսարանի իրավագիտության, քաղաքագիտության և հանրային կառավարման ֆակուլտետների ուսանողների այցը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Ուսանողներին ողջունեց հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ խոսելով հանձնաժողովի կազմավորման պատմությունից, ընտրություն կատարելու կարևորությունից, ազատ ընտրության հնարավորությունից։

Հանդիպման հիմնական բանախոսն էր հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը, որը մանրամասներ ներկայացրեց ընտրական համակարգերին վերաբերող կարևորագույն հարցերի մասին, այդ թվում՝ առանձին պետական և տեղական ինքնակառավարման, ինչպես նաև ընտրական համակարգում ոչ պետական մարմինների և կազմակերպությունների դերի և գործառույթների, հանրային վերահսկողության կարևորության, ձայների հաշվարկման և հաշվարկի ստուգման մեխանիզմների, քաղաքացիական նախաձեռնությունների և այլն։

Արմեն Սմբատյանը խոսեց նաև ՀՀ ընտրական համակարգի ձևավորման պատմությունից, այնուհետև պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին նախընտրական գրավին, ընտրողների թվին անհամաչափ՝ կուսակցությունների մեծ թվին, ընտրական գործընթացներում հավասարության ապահովման գործիքներին։

Սույն ծրագրի շրջանակներում ուսանողների այցերը պետական ինստիտուտներ շարունակական են։

Միջոցառումների շարքն իրականացվում է «Freedom House» կազմակերպության աջակցությամբ՝ «Հայաստանում ժողովրդավարական մշակույթի առաջմղում» ծրագրի շրջանակներում:

Առնչվող