Ճանաչողական այց Եվրոպական համալսարանի ուսանողների համար

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» դեկտեմբերի 8-ին կազմակերպեց Հայաստանի Եվրոպական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 2-4-րդ կուրսերի ուսանողների այցը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Ուսանողներին ողջունեցին հանձնաժողովի անդամներ Արուսյակ Տերչանյանը և Սիլվա Մարկոսյանը։

Հանդիպման հիմնական բանախոսն էր հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը, որը խոսեց ԿԸՀ կառուցվածքից, դրա անդամներին ներկայացվող անկախության, անկողմնակալության և ապաքաղաքական լինելու պահանջներից, ԿԸՀ կազմակերպչական և վերահսկողական գործառույթներից, ընտրական համակարգերի տարբերություններից, վերահսկողության գործիքներից, այդ թվում՝ ցուցակների կազմումից և հրապարակումից, բուն ընտրական գործընթացից, ընտրական համակարգում այլ մարմինների և կազմակերպությունների գործառույթներից, ինչպես նաև ընտրություններին մասնակցելու կարևորությունից և չմասնակցելու հետևանքներից։

Առանձին մանրամասն անդրադարձ կատարվեց նախընտրական քարոզչությանը, դրա ժամանակահատվածին, ֆինանսավորմանը, վերահսկողության հնարավորություններին։

Այնուհետև պարոն Սմբատյանն անդրադարձավ ուսանողներին հետաքրքրող բոլոր հարցերին, որոնք վերաբերում էին միջազգային փորձին, ընտրությունների ֆինանսավորմանը, ընտրական գործընթացի մանրամասներին, ընտրական իրավունքի սահմանափակումներին։

Միջոցառումների շարքն իրականացվում է «Freedom House» կազմակերպության  աջակցությամբ՝ «Հայաստանում ժողովրդավարական մշակույթի առաջմղում» ծրագրի շրջանակներում:

Առնչվող