- 11 Դեկտեմբերի, 2023
- Հաղորդագրություններ
Դեկտեմբերի 9-10-ը Դիլիջանում տեղի ունեցավ «Ինչպես վերահսկել պետական գնումները» թեմայով սեմինար-թրեյնինգ՝ լրագրողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար:
Միջոցառումը կազմակերպել էր «Իրազեկ քաղաքացիների միավորումը»՝ ՄԹ միջազգային զարգացման աջակցության շրջանակում Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ:
Սեմինարի բանախոսներն էին ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը, ՖՆ Գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը, ՊՎԾ Գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետ Կարեն Մնացականյանը, Քաղաքաշինության կոմիտեի Քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պայմանագրերի կառավարման ավագ մասնագետ Արտաշես Հովսեփյանը, Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը և փորձագետ Արտակ Քյուրումյանը:
Բանախոսները ներկայացրեցին Հայաստանում պետական գնումների համակարգի առանձնահատկությունները, առկա խնդիրները և համակարգի վերահսկման մեխանիզմները:
Սեմինար-թրեյնինգի մասնակիցները հնարավորության ստացան ծանոթանալու գնումների ոլորտի վերահսկմանը վերաբերող պրակտիկ օրինակների և խորքային նրբությունների: