Կայացավ «Արտաքին քաղաքականությունը և դրա լուսաբանումը. խաղաղության հեռանկարը փոփոխվող աշխարհում» սեմինար-քննարկումը

Փետրվարի 3-4-ը Ծաղկաձորում կայացավ «Արտաքին քաղաքականությունը և դրա լուսաբանումը. խաղաղության հեռանկարը փոփոխվող աշխարհում» սեմինար-քննարկումը՝ կազմակերպված «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ կողմից:

Բաց մրցույթով ընտրված լրագրողների և կարծիքի առաջատարների համար բանախոսությամբ հանդես եկան ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի ղեկավար Աբգար Բուդաղյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Ն.Գ. Վասիլիս Մարագոսը, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Բանախոսները մասնակիցներին ներկայացրին վերջին ամիսներին արտաքին քաղաքական (ռազմաքաղաքական, տնտեսական, էներգետիկ և այլ) տիրույթում տեղի ունեցող գործընթացները «Chatham House» ֆորմատով։

Ծրագրի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներն իրականացվում են Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) աջակցությամբ և կրում են շարունակական բնույթ։

Առնչվող