«ՀՀ պետական գնումների համակարգի հետազոտություն». մեկնարկային հաշվետվություն

Ինչպես հայտնի է, «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ն 2023 թվականից, Միացյալ Թագավորության դեսպանատան աջակցությամբ, իրականացնում է «Պետական գնումների հանրային վերահսկողության և հաշվետվողականության խթանում» ծրագիրը:

Ձեր դատին է ներկայացվում ծրագրի առաջին փուլի շրջանակներում պատրաստված՝ «ՀՀ պետական գնումների համակարգի հետազոտություն» մեկնարկային հաշվետվությունը, որի հեղինակը հանրային ֆինանսների փորձագետ Արտակ Քյուրումյանն է:

Թեև պետական գնումների վերաբերյալ մեծ ծավալով տեղեկություններ են վերբեռնվում առցանց հարթակներ, այդուհանդերձ, դրանից համակարգը բավականաչափ թափանցիկ չի դառնում, քանի որ ստեղծված հարթակները չունեն բավարար որոնման մեխանիզմներ, և կարևոր տվյալներն ու այդ տվյալների միջև կապակցվածությունը շատ հաճախ մնում են վերահսկողությունից դուրս, իսկ որոշ տվյալներ ընդհանրապես դուրս են մնում համակարգից։ Երբեմն էլ պետական մարմինների կողմից հետազոտության համար անհրաժեշտ տեղեկությունները պարզապես չեն հավաքագրվում կամ բավարար չափով չեն ուսումնասիրվում։

Այս հետազոտությունում ներկայացված և վերլուծված են խնդիրների համակարգային և մասնավոր օրինակներ, որոնք վերաբերում են, մասնավորապես՝ գնումների պլանավորմանը, գնումների ընթացակարգերին, ինչպես նաև պետական գնումների համակարգի այլ կոմպոնենտներին:

Հետազոտության արդյունքում կուտակված տվյալների և տեղեկությունների համադրման արդյունքում արվել են եզրակացություններ և ներկայացվել են նախնական առաջարկություններ:

Բացի դա, հետազոտությունը կարող է օգտակար լինել պետական գնումների ոլորտում հետաքննություններ իրականացնող լրագրողներին, պետական գնումների ընթացակարգերը մշտադիտարկող կազմակերպություններին և այլ հետաքրքրված անձանց:

«ՀՀ պետական գնումների համակարգի հետազոտություն» մեկնարկային հաշվետվությունն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Առնչվող