Կայացավ ԻՔՄ 10-ամյակին նվիրված ընդունելությունը

Ապրիլի 5-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Իրազեկ քաղաքացիների միավորման» 10-ամյա հոբելյանին նվիրված ընդունելությունը:

Հրավիրված էին ԻՔՄ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ, դեսպաններ և այլ դիվանագիտական ներկայացուցիչներ, կազմակերպության նախկին և ներկա աշխատակիցներ:

Միջոցառմանը ելույթի խոսքով հանդես եկավ ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ ներկայացնելով կազմակերպության անցած ճանապարհը, ներկայիս ծրագրերն ու գործունեության ուղղությունները:

ԻՔՄ-ն բարձր է գնահատում բոլոր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ վերահաստատելով հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման աշխատելու իր պատրաստակամությունը:

previous arrow
1 copy
next arrow

Առնչվող