Կայացավ «Արտաքին քաղաքականությունը և դրա լուսաբանումը. ո՞րը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը» սեմինար-քննարկումը

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» ապրիլի 13-ին և 14-ին անցկացրեց սեմինար-քննարկում՝ նվիրված արտաքին քաղաքական իրադրությանը, մասնավորապես՝ ՀՀ արտաքին քաղաքական վեկտորին։ Թրեյնինգին մասնակցող լրագրողներն ընտրվել էին մրցույթով, մասնակցում էին նաև հանրային կարծիքի ձևավորման վրա ազդեցություն ունեցող անձինք։

Միջոցառման ընթացքում ելույթներ ունեցան և մասնակիցներին հուզող հարցերին պատասխանեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկին, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կուբերսկին, «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» ՀԿ նախագահ Արեգ Քոչինյանը։

Միջոցառումը կազմակերպվել էր Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) աջակցությամբ։

1 copy
3 copy
5 copy
9 copy
13 copy
17 copy
21 copy
25 copy
29 copy
31 copy
33 (2) copy
39 copy
43 copy
45 copy
51 copy
55 copy
59 copy
63 copy
64 copy
65 copy
69 copy
74 copy
76 copy
78 copy
82 copy
90 copy
94 copy
98 copy
99 copy
100 copy
102 copy
104 copy
106 copy
110 copy
114 copy
118 copy
122 copy
126 copy
previous arrow
next arrow

Առնչվող