- 2 Մայիսի, 2024
- Հաղորդագրություններ
Ապրիլի 18-21-ը Ջերմուկում անցկացվեց Հայաստանի արտաքին քաղաքականության շուրջ աշխատարան-ճամբար երիտասարդների համար:
Միջոցառումը կազմակերպել էին «Իրազեկ քաղաքացիների միավորումն» ու «Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամը՝ արտաքին քաղաքականության հարցերի շուրջ քննարկումներում երիտասարդների ներգրավվածության խթանմանն ուղղված ծրագրի շրջանակներում:
Չորս օր տևած աշխատարանի ընթացքում երիտասարդները հնարավորություն ունեցան մասնակցելու քննարկումների, լսելու ՀՀ արտաքին քաղաքականության պատմության, ներկայիս մարտահրավերների և նոր զարգացումների մասին ոլորտի փորձագետների, ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների բանախոսությունները և ծանոթանալու արտաքին քաղաքականության հարցերի շուրջ մանիպուլյացիաներին ու ապատեղեկատվությանը։
Աշխատարանի ընթացքում երիտասարդները ստացել են նաև մենթորական աջակցություն «Ռեստարտից» և մշակել ու ներկայացրել համայնքային-երիտասարդական նախաձեռնություններ՝ միտված արտաքին քաղաքական հարցերի շուրջ քննարկումներում երիտասարդների մասնակցության խթանմանը:
Միջոցառմանը մասնակցել են 40 ակտիվ երիտասարդներ ՀՀ բոլոր մարզերից և Երևանից: