Կայացավ հանրային քննարկում՝ «Ոստիկանական բռնություններ․ նոր ալիք, թե՞ հին ավանդույթներ» խորագրով

Երեքշաբթի օրը՝ ապրիլի 30-ին, Երևանի «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի Քրքորյան սրահում տեղի ունեցավ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ կողմից կազմակերպված հանրային քննարկումը՝ «Ոստիկանական բռնություններ․ նոր ալիք, թե՞ հին ավանդույթներ» խորագրով:

Քննարկման բանախոսներն էին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ծրագրերի ավագ ղեկավար Տաթևիկ Խաչատրյանը:

Քննարկումը մոդերացնում էր ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Քննարկմանը ներկա էին նաև Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, լրագրողներ, քաղաքացիական ակտիվիստներ և հանրային կարծիքի առաջատարներ: Մասնակիցները հնարավորություն ունեցան ուղղելու իրենց հուզող հարցերը բանախոսներին և քննարկելու ոլորտին առնչվող տարբեր հարցեր:

previous arrow
1 copy
next arrow

Առնչվող