- 18 Հուլիսի, 2016
- Չդասակարգված
Ինչպես հայտնի է, երեկ հարյուրավոր քաղաքացիներ տարվել են ոստիկանության տարբեր բաժիններ և անգամ ոստիկանության զորքերի զորամաս: Ականատեսների վկայություններից պարզ է դառնում, որ քաղաքացիների մեծ մասը 10 ժամից ավել պահվում էր առանց սնունդի, զանգի, փաստաբանի հետ տեսակցելու, պատշաճ բուժօգնության և չխոշտանգվելու իրավունքի:
Առաջիկա օրերին նման գործողություններից խուսափելու, տեղի ունեցածը փաստագրելու և հետագա իրավական ընթացքը ապահովելու նպատակով «Իրազեկ քաղաքացիների միավորումը» և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը բացել են թեժ գծեր, որոնցով քաղաքացիներին հորդորում ենք հաղորդել տեղեկություններ բաժին տարված անձանց վերաբերյալ:
«Իրազեկ քաղաքացիների միավորման» թեժ գծի հեռախոսահամարներն են՝ 011 355042 և 041 355042:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի թեժ գծի հեռախոսահամարներն են՝ 080 00 12 11 (անվճար), 0322 4 22 68, 094 04 22 68 և 010 53 61 72:
Նշենք, որ տեղեկությունների փաստագրումը խիստ կարևոր է թե անօրինական գործողությունների մեղավորներին պատասխանատվության կանչելու և թե առաջիկայում նման գործողությունները կանխարգելելու համար:
Հ.Գ. Ոստիկանության հետ առնչվելիս քաղաքացու իրավունքների մասին կարելի է կարդալ այստեղ:
«Իրազեկ քաղաքացիների միավորում»