ԻՔՄ հաղորդագրությունը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ հունիսի 12-ի հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ

Այսօր՝ հունիսի 12-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ժամը 15:00-ից հրավիրել էր հավաք: Նշենք, որ շարժումը արդեն երկու օր նստացույց է իրականացնում Ազգային ժողովի մոտ՝ նշված խաչմերուկի տարածքում:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հավաքի մասնակիցների հաշվարակ, որի արդյունքում պարզվել է, որ 16:09-ի դրությամբ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 3400 մարդ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։ Քանի որ հավաքի մասնակիցներից ոմանք օգտվում էին հովանոցներից, տվյալ դեպքերում ենթադրել ենք, որ յուրաքանչյուր հովանոցի տակ կարող է լինել երկու հոգի:

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է այստեղ:

Հանրահավաքի՝ դրոնով արված տեսանյութը՝ ստորև։

Առնչվող