- 17 Հունիսի, 2024
- Հաղորդագրություններ
Այսօր՝ հունիսի 17-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ժամը 18:30-ից հրավիրել էր հանրահավաք:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:42-ի դրությամբ հանրահավաքի անցկացման վայրում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 4000 մարդ:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։
Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։
Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է այստեղ:
Հանրահավաքի՝ դրոնով արված տեսանյութը՝ ստորև։