- 11 Հուլիսի, 2024
- Հաղորդագրություններ
Հուլիսի 10-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում տեղի ունեցավ դասընթաց ուսումնառություն անցնող լրագրողների համար՝ նվիրված լուսանկարչության հիմունքներին և բազային հմտություններին:
Դասընթացը վարում էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի օպերատոր և լուսանկարիչ Խորեն Գրիգորյանը:
Դասընթացը կազմակերպել էր «Իրազեկ քաղաքացիների միավորումը»՝ Հանրային լրագրության ակումբի աջակցությամբ և Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ իրականացվող «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում։