ԻՔՄ-ում ուսումնառություն անցնող լրագրողների համար դասընթաց՝ «Հիմնական հմտություններն ու առաջնահերթությունները՝ փաստերի ստուգման գործում» թեմայով

Օգոստոսի 20-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում տեղի ունեցավ հերթական դասընթացը «Փաստերի ստուգման հարթակում» ուսումնառություն անցնող արցախցի լրագրողների համար:

Դասընթացի թեման էր՝ «Հիմնական հմտություններն ու առաջնահերթությունները՝ փաստերի ստուգման գործում»։

Դասընթացը վարում էր CivilNet-ի փաստերի ստուգման #CivilNetCheck բաժնի խմբագիր, «Փաստերի ստուգման հարթակի» նախկին գլխավոր խմբագիր Անի Գրիգորյանը:

Դասընթացը կազմակերպել էր «Իրազեկ քաղաքացիների միավորումը»՝ Public Journalism Club (PJC) Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ) և Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ իրականացվող «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում։

previous arrow
456139423_891766583006493_5809981233068861336_n
next arrow

Առնչվող