- 3 Նոյեմբերի, 2014
- Եվրասիական տնտեսական միություն
Մեր հասարակությունում կարծիքներ են պտտվում, որ Եվրասիական տնտեսական միությանը անդամագրվելու հետևանքով կհեշտանա հայ միգրանտների «գործը» Ռուսաստանում:
Ուստի, հարկ ենք համարում հայտնել, որ Եվրասիական Տնտեսական Միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրով որևէ նման բան նախատեսված չէ: Միակ արտոնությունը, որը տրվում է ԵՏՄ անդամ պետությունների միգրանտներին` դա անվճար շտապ բժշկական օգնությունն է (անվճար «շտապօգնության» կանչի իրավունք): Որևէ այլ արտոնություն Ռուսաստանում գտնվող հայաստանի քաղաքացիները չեն ստանա:
Իսկ ահա «Օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» ՌԴ օրենքի հուլիս ամսից արդեն բարդացել է աշխտանքային միգրանտների բյուրոկրատիկ քաքշուկը: 2015թ-ի հունվարի 1-ից էլ բոլոր օտարերկրյա քաղաքացիները, այդ թվում և հայերը, ովքեր ցանկությում են ՌԴ-ում աշխատել (կամ ստանալ կացության կարգավիճակ) պետք է անցնեն թեստավորում, որը կապացուցի անձի ռուսաց լեզվի, ՌԴ պատմության և ՌԴ օրենսդրության իմացությանը:
Այսպիսով, աշխատանքային միգրանտները քննություն են հանձնելու: Ավելին, այդ քննության համար միգրանտները 3000 ռուբլու (27 հազար դրամի) չափով վճար են վճարելու:
Ինչպես տեսնում ենք Ռուսական միգրացիոն օրենքները փոփոխվում են, բայց բոլորովին չեն հեշտացնում աշխատանքի թույլտվություն ստանալը` անգամ ԵՏՄ-ին անդամակցող (անդամ) երկրների համար: