- 16 Սեպտեմբերի, 2024
- Հաղորդագրություններ

Սեպտեմբերի 14-15-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ երկօրյա սեմինար-քննարկում՝ նվիրված Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքին:
Լրագրողների, փորձագետների և հանրային կարծիքի առաջատարների համար նախատեսված միջոցառման բանախոսներն էին ՀՀ արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը, ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Մարիամ Գալստյանը, գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը և ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
«Հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքը Հայաստանում» խորագրով սեմինարը կազմակերպել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն՝ Freedom House-ի աջակցությամբ: