ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել ԻՔՄ-ի հայցն ընդդեմ ԱԱԾ-ի

ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել «Իրազեկ քաղաքացիների միավորման» հայցն ընդդեմ Ազգային անվտանգության ծառայության:

Հիշեցնենք, որ ԻՔՄ-ն հարցում էր կատարել ԱԱԾ՝ խնդրելով հայտնել, թե քանի օտարերկրյա քաղաքացի է ՀՀ կողմից համարվում անցանկալի անձ (persona non grata):

ԱԱԾ-ն, սակայն, հրաժարվել էր հարցմանը պատասխանելուց, ինչի կապակցությամբ ԻՔՄ-ն դիմել էր դատարան:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» պարբերաբար հարցումներ է ուղարկում պետական տարբեր մարմիններ՝ ստանալու տարաբնույթ տեղեկատվություն, որն անհրաժեշտ է տարբեր ուսումնասիրությունների, հետաքննությունների և վերահսկողության համար:

Սակայն քիչ չեն այնպիսի դեպքերը, երբ պետական մարմինները՝ հատկապես ուժային, մերժում են տեղեկատվության տրամադրումը կամ խախտում են դրա համար օրենքով նախատեսված ժամկետները: Նման դեպքերում ԻՔՄ-ն դիմում է դատարան՝ պահանջելով պարտավորեցնել պետական մարմնին տրամադրել տեղեկատվությունը:

Առնչվող