- 16 Ապրիլի, 2014
- Լրագրողների վերապատրաստում, Հաղորդագրություններ
Մամուլի ազգային ակումբում ապրիլի 14-ին տեղի ունեցավ լրագրողների համար կազմակերպված սեմինար-թրեյնինգը «Ինչ արժե իմանալ ԵՏՄ-ի մասին» խորագրով։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ներկայացրեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության նախապատմությունը, քաղաքական և տնտեսական հետևանքները։
Մասնավորապես, Դանիել Իոաննիսյանը ընդգծեց, որ ԵՏՄ անդամակցության պարագայում թանկացումներն անխուսափելի են։
«Մեր ներմուծման 75%-ը այլ պետություններից է, 76% արտահանումը նույնպես։ Բոլոր 700 անուն ապրանքները թանկանալու են։ Մեծ մասը թանկանալու է 2019 թվականի հունվարից», – նշեց է Դանիել Իոաննիսյանը։