Կայացավ «Արտաքին քաղաքականություն և լուսաբանում․ խաղաղության հնարավորությունները փոփոխվող աշխարհակարգում» խորագրով սեմինար-քննարկումը

Ապրիլի 5-6-ին Ծաղկաձորում կայացավ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հերթական՝ 21-րդ սեմինար-քննարկումն արտաքին քաղաքականության վերաբերյալ:

«Արտաքին քաղաքականություն և լուսաբանում․ խաղաղության հնարավորությունները փոփոխվող աշխարհակարգում» խորագրով միջոցառման բանախոսներն էին Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, էներգետիկ քաղաքականության հարցերով խորհրդատու Աբգար Բուդաղյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» ՀԿ նախագահ Արեգ Քոչինյանը:

Սեմինար-քննարկմանը մասնակցում էին հայաստանյան լրատվամիջոցների լրագրողներ և հանրային կարծիքի առաջատարներ:

Քննարկման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ընդգրկուն պատկերացումներ ստանալու Հայաստանի շուրջ վերջին շրջանում կատարվող աշխարհքաղաքական զարգացումների, առաջացած մարտահրավերների և դրանց դիմակայելու հեռանկարների մասին, ինչպես նաև ուղղելու իրենց հուզող հարցերը բանախոսներին:

previous arrow
April seminar (9)
next arrow

Առնչվող