- 14 Հուլիսի, 2017
- Հաղորդագրություններ

Ինչպես հայտնի է, 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ թվով 30 դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ քաղաքացիական հայցադիմումներ են ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորման» և դրա համակարգող Դանիել Իոաննիսյանի:
30 տնօրենները, ըստ միանման հայցադիմումների՝ համարում են, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումն» ու Դանիել Իոաննիսյանը զրպարտել են իրենց SUT.am կայքում հրապարակված «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում (114 ձայնագրություններ)» աղմկահարույց նյութով:
Բոլոր հայցվորները պահանջում են հերքել հրապարակված տեղեկությունները և վճարել 2 միլիոն դրամի չափով բարոյական վնասի փոխհատուցում: Գումարային առումով, 30 տնօրենները «Իրազեկ քաղաքացիների միավորումից» ու Դանիել Իոաննիսյանից պահանջում են (ներառյալ դատական ծախսերը) մոտ 65 միլիոն դրամ:
Բոլոր հայցադիմումները ներկայացված են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ և առաջիկա երկու շաբաթներում կայանալու են դատարանի առաջին նիստերը: Դատարանի հասցեն է Նազարբեկյան թաղամաս («17 թաղամաս») 40:
Հաշվի առնելով գործի նկատմամբ հանրային հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ նիստերը դռնբաց են և ներկայացնում ենք դատական նիստերի ժամանակացույցը․
Ամսաթիվ | Ժամ | Գործի համար | Հայցվոր | Դպրոց/Մանկապարտեզ | |
1. | 17 հուլիս | 11:00 | ԵԱԴԴ/1134/02/17 | Երանուհի Հարությունյան | Երևանի 64 դպր․ |
2. | 17 հուլիս | 12:30 | ԵԱԴԴ/1119/02/17 | Լիլիթ Թևանյան | Երևանի 17 դպր․ |
3. | 17 հուլիս | 16:00 | ԵԱԴԴ/1053/02/17 | Արուսյակ Մուրադյան | Էջմիածնի 4 դպր․ |
4. | 18 հուլիս | 10:30 | ԵԱԴԴ/1046/02/17 | Նաիրա Մանուկյան | Երևանի 34 դպր․ |
5. | 18 հուլիս | 11:00 | ԵԱԴԴ/1126/02/17 | Լիանա Պետրոսյան | Երևանի 129 դպր․ |
6. | 18 հուլիս | 12:00 | ԵԱԴԴ/1065/02/17 | Կարինե Մովսիսյան | Գորիսի 1 դպր․ |
7. | 18 հուլիս | 16:40 | ԵԱԴԴ/1049/02/17 | Արմենուհի Զուրնաչյան | Երևանի 4 դպր․ |
8. | 18 հուլիս | 16:40 | ԵԱԴԴ/1044/02/17 | Գայանե Մարտիրոսյան | Երևանի 10 դպր․ |
9. | 19 հուլիս | 10:00 | ԵԱԴԴ/1050/02/17 | Գայանե Դեմիրյան | Երևանի 71 դպր․ |
10. | 19 հուլիս | 11:00 | ԵԱԴԴ/1060/02/17 | Նարա Պետրոսյան | Երևանի 77 դպր․ |
11. | 19 հուլիս | 12:00 | ԵԱԴԴ/1066/02/17 | Անուշ Հայրյան | Երևանի 170 դպր․ |
12. | 19 հուլիս | 16:00 | ԵԱԴԴ/1054/02/17 | Արտուշ Վիրաբյան | Բերդի 1 դպր․ |
13. | 19 հուլիս | 16:40 | ԵԱԴԴ/1064/02/17 | Հռիփսիմե Դավթյան | Երևանի 40 դպր․ |
14. | 20 հուլիս | 16:30 | ԵԱԴԴ/1047/02/17 | Գոռ Այվազյան | Արմավիրի 9 դպր․ |
15. | 21 հուլիս | 10:00 | ԵԱԴԴ/1124/02/17 | Անուշ Մխիթարյան | Երևանի 37 մնկ․ |
16. | 21 հուլիս | 11:00 | ԵԱԴԴ/1131/02/17 | Մարգարիտ Ալեքսանյան | Երևանի 127 մնկ․ |
17. | 21 հուլիս | 12:00 | ԵԱԴԴ/1140/02/17 | Սուսաննա Գալստյան | Երևանի 56 դպր․ |
18. | 21 հուլիս | 15:30 | ԵԱԴԴ/1057/02/17 | Քրիստինե Սարյան | Երևանի 2 դպր․ |
19. | 21 հուլիս | 15:30 | ԵԱԴԴ/1058/02/17 | Լուսինե Փիրումյան | Երևանի 63 դպր․ |
20. | 21 հուլիս | 16:30 | ԵԱԴԴ/1048/02/17 | Փարսադան Ալեքսանյան | Նոյեմբերյանի 2 դպր․ |
21. | 21 հուլիս | 16:30 | ԵԱԴԴ/1062/02/17 | Վարվառա Աբգարյան | Եղվարդի 2 դպր․ |
22. | 24 հուլիս | 15:30 | ԵԱԴԴ/1125/02/17 | Նաիրա Գևորգյան | Երևանի 32 մնկ․ |
23. | 24 հուլիս | 16:30 | ԵԱԴԴ/1182/02/17 | Նաիրա Ղազարյան | Ապարանի 2 դպր․ |
24. | 25 հուլիս | 16:00 | ԵԱԴԴ/1133/02/17 | Անահիտ Միրզոյան | Երևանի 123 մնկ․ |
25. | 25 հուլիս | 16:40 | ԵԱԴԴ/1138/02/17 | Ինգա Խաչատուրովա | Երևանի 25 մնկ․ |
26. | 26 հուլիս | 16:00 | ԵԱԴԴ/1151/02/17 | Սևադա Գափոյան | Վարդենիկի 2 դպր․ |
27. | 27 հուլիս | 15:30 | ԵԱԴԴ/1117/02/17 | Անահիտ Խեչումյան | Երևանի 67 դպր․ |
28. | 27 հուլիս | 16:30 | ԵԱԴԴ/1132/02/17 | Մարիաննա Մելյան | Երևանի 83 մնկ |
29. | 28 հուլիս | 15:30 | ԵԱԴԴ/1163/02/17 | Կարեն Դարբինյան | Գյումրու 3 դպր․ |
30. | 28 հուլիս | 16:30 | ԵԱԴԴ/1177/02/17 | Անահիտ Վարդանյան | Արտաշատի 1 դպր․ |
«Իրազեկ քաղաքացիների միավորում»