- 20 Ապրիլի, 2026
- Հաղորդագրություններ
Ապրիլի 17-ին կայացավ «Իրազեկ քաղաքացիների միավորման» նախաձեռնած՝ ուսանողների հետ քննարկումների շարքի հերթական հանդիպումը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում։
Քննարկումների շարքի առանցքային թեման ապատեղեկատվությունն է, հիբրիդային սպառնալիքները, դրանց գործիքակազմը, դրսևորման առանձնահատկությունները և ազդեցությունը քաղաքական ու հասարակական գործընթացների վրա: Բանախոսներն էին «Հայկական խորհուրդ» ՀԿ-ի փորձագետներ Էդգար Վարդանյանը և Ռոբերտ Ղևոնդյանը:
Քննարկումն ընթացավ ակտիվ մթնոլորտում, որի ընթացքում ուսանողներն ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը, իսկ ինտերակտիվ խաղ-քննարկման ձևաչափը հնարավորություն տվեց մասնակիցներին գործնականում կիրառել իրենց գիտելիքները՝ մշակելով հիբրիդային սպառնալիքների հնարավոր սցենարներ։
Սույն ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս:




















