- 20 Օգոստոսի, 2018
- Հաղորդագրություններ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն կազմակերպում է մարդու իրավունքների, քրեական արդարադատության և սոցիալական արդարության ոլորտներում մշտադիտարկման և ջատագովության լուսաբանման 2-օրյա դպրոց՝ «Դրական փոփոխություն՝ քաղաքացիական հասարակության հզորացման միջոցով» ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության և «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի հետ համատեղ, Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Դպրոցը հաջողությամբ ավարտած լրագրողները հնարավորություն կունենան դիմելու ենթադրամաշնորհների նշված թեմաներից մեկի լուսաբանման համար:
Միջոցառման ամբողջական կառուցվածքին և բովանդակությանը ծանոթացեք այստեղ։
Դպրոցում դասախոսությամբ հանդես կգան մեդիա ոլորտի առաջատար մասնագետներ՝ Հայաստանից և արտերկրից։
Միջոցառումը տեղի կունենա օգոստոսի 31-ից (ուրբաթ, ժ․ 18։00-ից հետո) սեպտեմբերի 2-ը, Աղվերանում։ Կազմակերպիչները կհոգան մասնակիցների ճանապարհածախսը, գիշերակացը, սնունդը և մասնակցության հետ կապված այլ ծախսերը:
Դպրոցի մասնակիցները կընտրվեն հայտերի լրացման արդյունքում իրականացված մրցույթով: Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց դիմում-հայտը՝ մինչև 2018թ․ օգոստոսի 27-ը: